«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն արժանացել է «Միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն․ որակի նշաձող» անվանակարգին
Նոյեմբերի 29-ին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն Վարկանիշ ընկերության կողմից կազմակերպված «The Leader–2025» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն․ որակի նշաձող» անվանակարգին։ Այս ճանաչումը հաստատում է մեր կազմակերպության հետևողական աշխատանքը միջազգային պահանջներին համապատասխան ծառայություններ մատուցելու, որակի կառավարման մշակույթը զարգացնելու և գործընթացներում բարձր պատասխանատվություն պահպանելու ուղղությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ ցուցաբերված գնահատանքի և ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար։ Վերելք արձանագրելու գործում կարևոր են նաև մեր թիմի մասնագիտական մոտեցումը, մանրակրկիտ կատարողականությունը և շարունակական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք ապահովում են մեր ծառայությունների կայուն և վստահելի որակը։
Գնահատում ենք մեր գործընկերների և հաճախորդների վստահությունն ու երկարատև համագործակցությունը, որոնք կարևոր դեր ունեն մեր առաջընթացում և մեզ մոտիվացնում են շարունակել կատարելագործվել։ Սույն մրցանակը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է և մեզ համար ևս մեկ պարտավորություն՝ շարունակել պահպանել բարձր որակի նշաձողը և ընկերության զարգացման ռազմավարական ուղղությունները։







