AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Քիմիկ

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մոտիվացված և աշխատասեր քիմիկի։

 

Պարտականություններ

 

▪️ Նմուշների պատրաստում հետագա փորձարկումների իրականացման համար,
▪️ Անալիտիկ սարքերի աշխատանքին տիրապետում՝ այդ թվում և ԳՔ-ՄԴ, ԲԱՀՔ, ԲԱՀՔ-ԱՍ, ՄՍ, ԱԱՍ,
▪️ Որակի հսկման պահանջների կատարում,
▪️ Աշխատանքի համապատասխանություն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019-ի և այլ ստանդարտների պահանջներին,
▪️ Անալիտիկ սարքերի չափագրում՝ տեխնիկական պահանջներին համաձայն,
▪️ Փորձարկումների կատարում, չափագրման արդյունքների գնահատում, ստանդարտների գնահատում,
▪️ Մեթոդի վավերացման և մշակման ժամանակ աջակցության ցուցաբերում,
▪️ Փորձերի ընթացքի գրանցում և զեկույցների պատրաստում,
▪️ Քիմիական լուծույթների պատրաստում նորմատիվային փաստաթղթի համաձայն,
▪️ Սարքերի ու լաբորատոր գոտու մաքրության պահպանում և կազմակերպում,
▪️ Հաճախորդների և կազմակերպության վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանում,
▪️ Փորձարկումների վերաբերյալ շարժի քարտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լրացում,
▪️ Պաշտոնից բխող այլ պարտականություններ։

 

Պահանջներ

 

▪️Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
▪️Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի,
▪️Պատասխանատվության բարձր զգացում,
▪️Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
▪️Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

 

Հավելյալ նշումներ

 

▪️ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
▪️ Երկկողմանի տրանսպորտ (Երևան - Լաբորատորիա - Երևան),
▪️ Ընկերության կողմից ապահովված ընդմիջում։

 

Դիմելու կարգ՝

Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ

 

էլ. հասցեին՝ marketing@fdalab.am, նամակի վերնագիր դաշտում (subject) նշելով «Քիմիկ»:

 


Ուղարկել ռեզյումե
Անուն*
Ազգանուն*
Հաղորդագրություն*
Կցեք ռեզյումե, միայն doc, docx, pdf ֆորմատների և <500 կբ

Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB